շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Կալանքի ֆետիշացման ավարտ, ի վերջո, լինելո՞ւ է, թե՝ ոչ․ Արամ Վարդեւանյան

Կալանքի ֆետիշացման ավարտ, ի վերջո, լինելո՞ւ է, թե՝ ոչ․ Արամ Վարդեւանյան

Հատկապես խափանանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը ցանկացած փաստաբանի պարտականությունն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Կալանքի ֆետիշացման ավարտ, ի վերջո, լինելո՞ւ է, թե՝ ոչ։ Կա՞ մեկը, ով կարծում է, որ Էրիկ Ալեքսանյանը կարող է խոչընդոտել քննությանը, կատարի նոր հանցանք կամ էլ թաքնվի։ Նա հանրային ճանաչում ունեցող անձ է, որը կարողացել է բազմաթիվ ծանր գործերով ներկայացնել միջնորդություն կալանավորման վերացման եւ վստահություն է ունեցել հենց իր անձով, որի համար էլ դատարանները բավարարել են միջնորդությունները։ Աբսուրդ է։ Էրիկ Ալեքսանյանն անբասիր հեղինակություն ունի։ Վստահ եմ՝ իրենց կասկածները փարատվելու են, իրականության հետ առնչություն չունեն։ Բայց ինչո՞ւ հարցը հասցնել ազատության սահմանափակմանը։ Ժողովրդավարական հասարակությունները տարբերվում են նաեւ այն բանով, որ կալանքը ֆետիշ չի լինում։ Մեղադրանքի վարկածը կառուցված է այն բանի վրա, որ Էրիկ Ալեքսանյանը ներկայացրել է գրավի միջնորդություն։ Հիմա փաստաբանը չի՞ կարող գրավի միջնորդություն ներկայացնել։ Միջնորդություն ներկայացնելը երբեք չի կարող լինել օրենքից շեղում»,- նշեց Վարդեւանյանը։

  • Կիսվել: