շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Կալանավորի համար ՔԿՀ տարված վերարկուի գրպանից հայտնաբերվել է թմրամիջոց

Կալանավորի համար ՔԿՀ տարված վերարկուի գրպանից հայտնաբերվել է թմրամիջոց

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս․ Ս․-ի անվամբ քաղաքացի Խ․ Ս․-ի կողմից բերված հանձնուքը։

Կալանավորի համար բերված վերարկուի ձախ կողմի վերևի գրպանից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթ, որում առկա են եղել ընդհանուրը 4․0 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման և փոշենման զանգվածներ։

  • Կիսվել: