երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է․Հայկուհի Հարությունյան

Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է․Հայկուհի Հարությունյան

Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգի տեսքով։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոստովանեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Թե ում կողմից է եղել զանգը, Հայկուհի Հարությունյանը փակագծեր չբացեց՝ նշելով, որ գործադիր մարմնին տեղեկացրել է եղելությունը, իսկ հետո նման զանգեր չի ստացել։

«Սովետական միության տարածված այդ զանգի ձևով էր ճնշումը։ Գործադիր մարմնին տեղեկացնելուց հետո դա բարցարձակապես կրկնություն չի ունեցել։

Այդ մեկ դեպքն է եղել․ կոնկրետ որոշում կայացնելու վերաբերյալ «համագործակցության» վերաբերյալ առաջարկ էր, որը մերժվել է»,- մանրամասնեց Հարությունյանը։

  • Կիսվել: