հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իսակովի պողոտայում տեղի ունեցած սպանությունը վենդետա է. հաշվեհարդար է տեսել եղբոր սպանության համար. մանրամասներ

Իսակովի պողոտայում տեղի ունեցած սպանությունը վենդետա է. հաշվեհարդար է տեսել եղբոր սպանության համար. մանրամասներ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 29-իի երեկոյան Երեւանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին:

Ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:

Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 18-ամյա Դավիթ Թամարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:

26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Սպանված 18-ամյա երիտասարդը Վրաստանի Ծալկայի շրջանի բնակիչ, ազգությամբ հայ: Նրան սպանողը ևս Ծալկայից է, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի։

Ըստ աղբյուրի փոխանցման՝ պատճառն այն է, որ տարիներ առաջ սպանվածի հայրը սպանել է սպանությա մեջ կասկածվողի եղբորը. «Ասում է՝ եղբոր վրեժն էր»։

  • Կիսվել: