կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շենգավիթում կատարվածը բացահայտվեց. մեկ անձ կալանավորվել է

Շենգավիթում կատարվածը բացահայտվեց. մեկ անձ կալանավորվել է

Հունիսի 9-ի գիշերը, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։ Անմիջապես բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Քիչ անց հիվանդանոցից հաղորդեցին, որ տղամարդը մահացել է։

Ոստիկանությունից հայտնում են, որ Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի որոշ հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ կեսգիշերն անց Բագրատունյաց փողոցի գազալցակայի մոտ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակով խփել էր Արարատ քաղաքի 55-ամյա մի բնակիչ։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Շենգավիթի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների հետ, դեպքից ժամեր անց Մասիս քաղաքում հայտնաբերեցին նրան ու բերման ենթարկեցին Մասիսի բաժին։ Նա ներկայացվեց նախաքննական մարմնին, ձերբակալվեց, ապա կալանավորվեց:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: