կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրավախախտում կատարած վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. Նրան ձերբակալել են

Իրավախախտում կատարած վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. Նրան ձերբակալել են

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունվարի 10-ին, ժամը 23.50-ի սահմանններում, Եղվարդի խճուղում ծառայություն կատարելիս իրավախախտման համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: Իրավախախտումը չարձանագրելու համար 40-ամյա վարորդը փորձել է փաստաթղթերի հետ գումար փոխանցել: Նա կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: