երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
«Իմ քայլը» կասկածում է՝ 2006-ին Մաշտոցի պուրակում անօրինական ճանապարհով տարածք է սեփականաշնորհվել

«Իմ քայլը» կասկածում է՝ 2006-ին Մաշտոցի պուրակում անօրինական ճանապարհով տարածք է սեփականաշնորհվել

Այսօր Երեւանի ավագանու խորհրդի նիստի ժամանակ  «Իմ քայլը» խմբակցության ավագանու խորհրդի անդամ Գայանե Մելքոնյանն ասաց, որ կան կասկածներ, որ Մաշտոցի պուրակում տարածքը, որտեղ սրճարան էր կառուցվում, 2006 թ. անօրինական ճանապարհով է սեփականաշնորհվել:

Ավագանու անդամն իրավապահ մարմիններին հորդորեց զբաղվել այդ հարցով:

Ըստ նրա՝ չնայած շինարարության դադարեցման մասին որոշմանը՝ ազդանշաններ են ստացվում այն մասին, որ աշխատանքները շարունակվում են:

Ինչպես նշեց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ այս մասին հարցում է ուղղվել Քաղաքաշինության կոմիտե եւ ՇՄ նախարարություն:

 

 

 

  • Կիսվել: