հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իջևանցիները վրդովված են. «Հրապարակ»

Իջևանցիները վրդովված են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իջևանից մեզ տեղեկացրին, որ Քրեական ոստիկանության Տավուշի մարզի աշխատողները` քաղաքացիական հագուստով, հերթապահում են Իջևանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում, որ տեսնեն, թե ովքեր են ելումուտ անում շտաբներ։

Քրեական ոստիկանության աշխատողները հիմնականում Տավուշի մարզի բնակիչներ չեն և հույս ունեն, որ իրենց ճանաչողներ չեն լինի, բայց մարդիկ ճանաչել են։ Իջևանցիները վրդովված են` Քրեական ոստիկանությունը, փոխանակ հանցագործությունների բացահայտմամբ զբաղվի, զբաղված է հանրությանն ահաբեկելով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: