կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Հրապարակ». Մարդկանց կալանավորում են հույսով, որ Ծառուկյանի դեմ ցուցմունք կտան

«Հրապարակ». Մարդկանց կալանավորում են հույսով, որ Ծառուկյանի դեմ ցուցմունք կտան

«Հրապարակ»-ը գրում է.

«Երեկ ևս 1 անձի կալանավորեցին 2017-ի ընտրակաշառքի գործով՝ «Ծառուկյան դաշինք» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին։ Ավելի վաղ կալանավորվել էր Աբրահամ Մանուկյանը։ Այս անձանց «վերցնում» են մի հույսով, որ նրանք ցուցմունքներ տան ԲՀԿ-ի լիդերների և, մասնավորապես, Ծառուկյանի դեմ։

Սակայն, մեր տեղեկություններով, ցուցմունքներ ոչ ոք չի տալիս, մեղադրանքը կառուցված է Վազգեն Պողոսյանի 3 ցուցմունքից մեկի վրա, որից հետո նա հրաժարվել է։ Ըստ ամենայնի, կալանավորվածներին առաջիկայում բաց կթողնեն։ Ասում են՝ Աբրահամ Մանուկյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը կբավարարվի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: