Փաշինյանի ցուցմունքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության. Մարուքյան (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սոցիալական ցանցի իր էջերում տարածած տեսանյութում անդրադարձել է օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որտեղ վերջինը նշում էր, թե ՀՀ–ում գործող քաղաքական ուժերը երկու խմբի են բաժանվում՝ ուժեր, որոնք ուզում են Հայաստանը պատերազմի տանել, և «Քաղաքացիական պայամանգիր», որն ուզում է խաղաղություն բերել։
Մարուքյանը նշել է. «Հայաստանի ղեկավարը, երբ ասում է՝ անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, դրանով, ըստ էության ցուցմունք է տալիս ՀՀ պետականության դեմ, իբրև իր երկիրն է կոնֆլիկտ հրահրել։ Նա համարում է, որ Հայաստանն է կոնֆլիկտ հրահրել։ Մինչդեռ սա ադրբեջանական թեզ է։ Իրականությունն այն է, որ ՀՀ–ն կոնֆլիկտ չի հրահրել։ Ադրբեջանը վարել է քաղաքականություն, որն ուղղված է եղել սովետական միության տարածքում բնակվող հայերի դեմ»:
Նա ընդգծել է, որ ՀՀ Սահմնադրությունից անկախության հռչակագրին հղումը հեռացնելով, Փաշինյանը մայր փաստաթղթից հանում է ՀՀ ծննդականը։
Մարուքյանը հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանն արձանագրել է՝ Անկախության հռչակագիրը հարևան որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, և հետևաբար այն Սահմանադրութունից հեռացնելու անհրաժեշտություն չկա։ Փաշինյանը սակայն, ըստ էության համամիտ չէ Սահմանադրական դատարանի այս արձանագրության հետ։
«Փաշինյանը ժողովրդին շանտաժ է անում, ասում է՝ ով իմ հետևից չգա, ուրեմն պատերազմ է ուզում, և այդ շանտաժի արդյունքում վերացնում է ՀՀ անկախության հենքը։ Փաշինյանը երկիրը տանում է ազգակործան պրոցեսի»,–ասել է Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.


