երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հրապարակ»․ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը հունվարի՞ն կքննարկվի

«Հրապարակ»․ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը հունվարի՞ն կքննարկվի

«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանը ԱԺ կրթության մշտական հանձնաժողովում նոյեմբերի 11-ին փորձել է ներկայացնել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, սակայն քննարկումը, կարելի է ասել, տապալվել է։

Բանն այն է, որ փոխնախարարն օրենսդիրներին է ներկայացել անպատրաստ, օրենքների փաթեթն էլ է եղել կիսատ-պռատ, ոչ լիարժեք, անհասկանալի առաջարկներով։ Պատգամավորներին փոխնախարարի ինքնավստահությունը հունից հանել է։ Նա չի կարողացել ներկայացնել, թե հանրակրթության մասին օրենքում ինչ փոփոխություններ են նախատեսում անել, թե ինչով նախկին օրենքը չի բավարարում։

  • Կիսվել: