երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՔԾ-ն մերժել է Հրայր Թովմասյանի մասին գրառում արած ոստիկանի նկատմամբ քրգործի հարուցումը

ՀՔԾ-ն մերժել է Հրայր Թովմասյանի մասին գրառում արած ոստիկանի նկատմամբ քրգործի հարուցումը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Հաջորդը քեզ են խփելու» գրառում կատարած ոստիկանի գրառման մեջ հանցակազմ չի եղել: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։

Նշենք, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ «Հաջորդը քեզ են խփելու» գրառում կատարած ոստիկանի գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

  • Կիսվել: