երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հորդորում ենք ՀՀ Դատախազությանը համարժեք իրավական գնահատական ոստիկանների բռնություններին. հայտարարություն

Հորդորում ենք ՀՀ Դատախազությանը համարժեք իրավական գնահատական ոստիկանների բռնություններին. հայտարարություն

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումը, որոնց հետևանքով վիրավորվել են 101 մարդ։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արձանագրում ենք, որ ոտնահարվել են քաղաքական և քաղաքացիական ազատությունները, մարդու իրավունքները, տեղի են ունեցել քաղաքացիների կյանքին և առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու արարքներ։

Այդու՝

ՔԻՊ-ը հորդորում է ՀՀ Դատախազությանը համարժեք իրավական գնահատական տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կիրառված բռնություններին, իսկ Ոստիկանությանը հորդորում է արդյունավետ երկխոսություն վարել շարժման կազմակերպիչների հետ, արյունալի բախումները բացառելու նպատակով»:

Արամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

  • Կիսվել: