ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հոկտեմբերի 27-ի քրգործով ոչ թե հիասթափվելու իրավիճակում ենք, այլ մեծ սպասումների. Արթուր Դավթյան

Հոկտեմբերի 27-ի քրգործով ոչ թե հիասթափվելու իրավիճակում ենք, այլ մեծ սպասումների. Արթուր Դավթյան

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործին՝ շեշտելով, որ մեծ սպասումներ ունի:

«Արդեն 2 տարի է՝ վերաբացվել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործով, հատկապես կազմակերպիչների մասով նախաքննությունը: Քանի քրեական գործը նախաքննության ընթացքում է, գլխավոր դատախազն իրավունք չունի հիասթափվելու: Իսկ ես ավելին ասեմ՝ այս քրեական գործով ոչ թե հիասթափվելու իրավիճակում ենք գտնվում, այլ մեծ սպասումներ ունեմ, որ մեր հանրությանը հետաքրքրող բազում հարցեր, իսկ որ ավելի կարևոր է՝ քրեական գործի քննության առարկա հանդիսացող հանգամանքների օբյեկտիվ բացահայտման կարողանալու ենք հասնել»,- ասաց Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ դատախազական ներգործության անհրաժեշտ բոլոր միջոցները գործադրվում են:

  • Կիսվել: