երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հիվանդանոցում մահացել է նաև «Մերսեդեսի» 36-ամյա ուղևորը

Հիվանդանոցում մահացել է նաև «Մերսեդեսի» 36-ամյա ուղևորը

Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 109-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ», «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորը մահացել էին, իսկ «Ֆորդի» վարորդը և «Մերսեդեսի» 36-ամյա ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց: Դեկտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Մերսեդեսի» ուղևորը՝ 36-ամյա Անատոլիյ Մելնիկովը, մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: