հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ-ում ազատազրկված անձինք ներկայացրել են պայքարի իրենց բանաձևը

ՀՀ-ում ազատազրկված անձինք ներկայացրել են պայքարի իրենց բանաձևը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների ներգրավմամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների աջակցությամբ կազմակերպվել է չեխ ռեժիսոր, սցենարիստ, դերասան Միլոշ Ֆորմանի «Գոյայի ուրվականները» ֆիլմի դիտում։ Հայտնում են Քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից։ 

Ֆիլմից հետո կայացել է «Պայքարելու արվեստ» խորագրով հոգեբանական զրույց-քննարկում։ Ազատազրկված անձինք ներկայացրել են պայքարի իրենց բանաձևը՝ համեմատականներ տանելով ֆիլմի հերոսների և իրենց միջև։ 

  • Կիսվել: