կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան

ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան

Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք` ծանրացնող հանգամանքներով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մյուս հոգևորականների, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է կեղծիքների ու վիրավորանքների ամոթալի, անարժանապատիվ արշավ։ Այդ արշավը նաև այն քաղաքացիների նկատմամբ է, ովքեր աջակցում են Բագրատ Սրբազանին։ Սա ժողովրդավարության հիմքերին հակադրվող գործընթաց է:

Քրեական օրենսգրքի 329-րդ նշված հոդվածը, որը ներկայում իշխանությունն օգտագործում է իր շահերի համար, այլ հարցերի թվում քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։

Այս արարքները թույլ տալու հարցում հատկապես ակտիվ են ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները»:

  • Կիսվել: