հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու Ինտերպոլի գլխավոր քարտուղարը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման հարցը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու Ինտերպոլի գլխավոր քարտուղարը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման հարցը

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, սեպտեմբերի 9-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում՝ Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2026 թվականի համաժողովի ընթացքում, հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզային:

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման և արտահանձնման գործընթացների արդյունավետության բարձրացման հարցեր:

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել կառույցների միջև արագ և անվտանգ տեղեկատվության փոխանակման ժամանակակից հնարավորություններին:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և իրավական համագործակցության խորացման վերաբերյալ։

 

  • Կիսվել: