երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ արդարության զգացում, երբ 2 տարի առաջ հղի կնոջը մահ պատճառածները պատասխանատվության չեն ենթարկվել. փաստաբան

ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ արդարության զգացում, երբ 2 տարի առաջ հղի կնոջը մահ պատճառածները պատասխանատվության չեն ենթարկվել. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում։

Իսկ ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ նման զգացում, երբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը հետիոտնային թույլատրող լուսացույցի առկայության պայմաններում, հետիոտնային անցման վրա անվադողերի տակ տրորելով՝ մահ է պատճառում հղի կնոջը, և արդեն 2 տարի որևէ մեկը պատասխանատվություն չի կրել այդ արարքի համար։ Ավելին, ամեն ինչ արվում է դեպքի իրական հանգամանքները կոծկելու ուղղությամբ»։

  • Կիսվել: