ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն

ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն

Չեխիայի Հանրապետության Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության հրավերով օգոստոսի 1-ից 5-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաք էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանի, ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանի և նույն վարչության այլ ծառայողների մասնակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունց:

ՀՀ ոստիկանության պատվիրակությանը դիմավորել են Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության ներկայացուցիչները՝ տնօրեն, բրիգադիր-գեներալ Ռադիմ Դրագոնի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Հանդիպումների ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ծանոթացել են Չեխիայի Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության կառուցվածքին, գործառույթներին և խնդիրներին։

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Հուսալիության թեստավորման և Քրեական հետախուզության վարչության ղեկավար կազմի հետ։

  • Կիսվել: