հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերահաշվարկվել է կենսաթոշակառուի թոշակը և աշխատանքային ստաժը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերահաշվարկվել է կենսաթոշակառուի թոշակը և աշխատանքային ստաժը

Լ. Ստեփանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրած դիմումով տեղեկացրել է, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակառու է և  կենսաթոշակային մարմինն իր աշխատանքային ստաժը և կենսաթոշակի չափը սխալ է հաշվարկել: Նշված է ՀՀ ՄԻՊ կայքէջում:

Քաղաքացին խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր խախտված իրավունքները վերականգնելու հարցում: Պաշտպանի գրությունից հետո քաղաքացու կենսաթոշակը վերահաշվարկվել է 14 տարի 6 ամիս 8 օր աշխատանքային ստաժի հաշվառմամբ, իսկ նախորդ ժամանակահատվածի համար (29.03.2021-31.07.2022թթ․) թերի վճարված կենսաթոշակի գումարը կփոխանցվի վճարման 2022 թվականի օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման ցուցակներով։

  • Կիսվել: