կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ադրբեջանցու հանձնման միջնորդությունն ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ադրբեջանցու հանձնման միջնորդությունն ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

«Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»,-գրել է նա։

Նշենք, որ Զեյնալովը ձերբակալվել էր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում և սոցիալական ռեսուրսներով հայտնել, որ իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Զեյնալովը անպաշտպան հայ ծերունու կոկորդը կտրել էր, այդ ամենը ծիծաղելով տեսանկարահանել և տարածել սոցիալական ցանցերով։ Տեսանյութը արժանացել էր ադրբեջանական հասարակության բուռն հավանությանը։

2020 թվականին Զեյնալովը նաև հանդես էր եկել հանրային կոչերով՝ սադրելով ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին հարձակումներ գործել ՌԴ հայերի վրա։

  • Կիսվել: