շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հետախուզվում էր խուլիգանության և ֆիզիկական ներգործության մեղադրանքով

Հետախուզվում էր խուլիգանության և ֆիզիկական ներգործության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները փետրվարի 7-ին Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և բաժին են ներկայացրել 48-ամյա Արմեն Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: