ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հետախուզվողը Ստամբուլ- Երեւան չվերթով վերադարձավ Հայաստան և ներկայացվեց նախաքննական մարմին

Հետախուզվողը Ստամբուլ- Երեւան չվերթով վերադարձավ Հայաստան և ներկայացվեց նախաքննական մարմին

ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 22-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայնից Մուշի բաժին է ներկայացվել 45-ամյա Միքայել Ա.-ն: Հայտնում են ոստիկանությունից:

Նա 2017 թ. փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Միքայել Ա.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: