երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հետախուզվողը հայտնաբերվեց Նորք-Մարաշի 17-րդ փողոցում

Հետախուզվողը հայտնաբերվեց Նորք-Մարաշի 17-րդ փողոցում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները հունիսի 22-ին Նորք-Մարաշի 17-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 34-ամյա Մովսես Չ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: