շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայտնի է՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալելության պատճառը

Հայտնի է՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալելության պատճառը

Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գեւորգյանը: Նա հիմա գտնվում է Քննչական կոմիտեում: Նրա փաստաբանն է Մուշեղ Ալեքսանյանը

Լրատվականներից մեկին տված հարցազրույցում փաստաբանը հաստատել է, որ ինքն է ներկայացնում Սիմոնյանի կնոջ շահերը: Հարցին՝ դա ասֆալտի տենդերի հե՞տ է կապված՝ Մուշեղ Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, ընդհանրապես ըտենց բանի հետ կապված չի: Կապված է իր նախկին աշխատավայրի հետ, որը ծրագրավորման ընկերություն է, ընդհանրապես շինարարության հետ կապ չունի»:

«Հրապարակին»  հայտնի է դարձել, որ Անի Գեւորգյանը երկար տարիներ աշխատել է այթի ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:

 Ի դեպ, Անի Գևորգյանը մեկ տարի առաջ դուրս է եկել «Սիներջիից»:

 

 

  • Կիսվել: