երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայրերն ու որդիները գողություն են արել երկաթգծի տարածքից՝ պատճառելով ավելի քան 1 միլիոն դրամի վնաս

Հայրերն ու որդիները գողություն են արել երկաթգծի տարածքից՝ պատճառելով ավելի քան 1 միլիոն դրամի վնաս

Փետրվարի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի գծային ուղեմասի աշխատակիցը հաղորդում էր տվել, որ հունվարի 25-ից փետրվարի 15-ի ժամը 13-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի տարածքի երկաթգծերից գողացել են տարբեր տեսակի 502 դետալ՝ պատճառելով մոտ 1 միլիոն 185 հազար դրամի նյութական վնաս: Նաև վտանգելով երկաթուղային երթևեկությունը:

 

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով Տավուշի մարզային վարչությունում ստացված տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, գողությունը կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել խաշթառակցի 55-ամյա և 48-ամյա երկու տղամարդու՝ իրենց 30-ամյա որդիների հետ:

 

Չորսն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

 

Իջջանի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ գողոնի մի մասը գտնվում է 55-ամյա տղամարդու առանձնատան տարածքում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: