ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Հայոց հայրենիք»-ը ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում

«Հայոց հայրենիք»-ը ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում

«Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ այսօրվա որոշումը կբողոքարկի Եվրադատարանում։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության հաղորդագրությունից։

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

  • Կիսվել: