երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար հայցեր ներկայացնել ՄՔԴ. Կիրակոսյան

Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար հայցեր ներկայացնել ՄՔԴ. Կիրակոսյան

Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանումը մարդկության դեմ ակնհայտ հանցագործության արարք է: Այս մասին փետրվարի 13-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նա տեղեկացրել է, որ  Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար հայցեր ներկայացնել ՄՔԴ։

Ըստ Կիրակոսյանի՝ խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերի պատերազմական հանցագործությունների մասին է։

՛՛Բավականին մեծ ապացուցողական զանգված կա, որն այժմ գնահատական է ստանում՛՛,-ընդգծել է նա:

 

  • Կիսվել: