ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում չկան քաղբանտարկյալներ․ Նախարար

Հայաստանում չկան քաղբանտարկյալներ․ Նախարար

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ վերջին կալանավորումներից հետո ընդդիմությունը պնդում է, որ ՀՀ–ում քաղբանտարկյալներ կան։

«Հայաստանը ժողովրդավար երկիր է այնքանով, որ ամեն օր դու բացում ես սոցիալական ցանցերն ու տեսնում ես թե ինչքան ընդդիմադիրներ ու իրենց փաստաբաները գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով արդարացի որոշումից։

Յուրաքանչյուր մարդ իր պաշտպանողական ստրատեգիայում որոշում է, թե ինչ ձևով է պաշտպանվում, կան մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակահատված պետական պաշտոններ են զբաղեցրել ու իրենց նկատմամբ իրականացվում է քրեական վարույթ, իրենց փաստաբաներն ընտրում են հեշտ պաշտպանվելու միջոցը՝ պարուրելով այդ գործը քաղաքական էլեմենտներով, որ ավելի շատ հետաքրքրի գործն ու լուսաբանվի»,- ասաց նա:

Դրա փոխարեն, ըստ նախարարի, իրականությունը հետևյալն է․ «Լինի գործող, նախկին կամ ապագա պաշտոնյա, Հայաստանում բոլորը պետք է իմանան ու գիտեն, որ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ ու եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ, մեր իրավապահները համապատասխան գործողություններ են անում»։

  • Կիսվել: