հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Հայաստանում աշխանելու համար հնդիկներից խաբեբաները մեծ գումարներ են շորթել

Հայաստանում աշխանելու համար հնդիկներից խաբեբաները մեծ գումարներ են շորթել

Հնդկական Փենջաբ նահանգի ոստիկանությունը ձերբակակել է 13 տուրիստական գործակալներին, որոնք զբաղվել են խարդախությամբ: Տուրիստական գործակալները խոստացել են հաճախորդներին օգնել վիզայի ստացման կամ աշխատելու թույլտվության հարցում տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հաղորդում է The Times of India-ը:

Ինչպես պատմել է տուժածներից մեկը, խաբեբան իրենից եւ իր երկու բարեկամներից ստացել է շուրջ 6000 դոլար եւ պետք է ուղարկեր նրանց Հայաստանում աշխատելու: Սակայն Հայաստան ժամանելուց հետո տուրգործակալը պահանջել է եւս 4500 դոլար, բայց չի կարողացել տեղավորել նրանց աշխատանքի, ինչի հետեւանքով բոլոր երեք մարդիկ ստիպված են եղել վերադառնալ հայրենիք:

  • Կիսվել: