ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հասրաթյան փողոցում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Հասրաթյան փողոցում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած վերքերով 24-ամյա երիտասարդի: Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.50-ի սահմաններում Հասրաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր նույն փողոցի 33-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: