հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հափշտակությունը կատարել է տանտիրոջ անչափահաս որդին

Հափշտակությունը կատարել է տանտիրոջ անչափահաս որդին

Ապրիլի 1-ի երեկոյան Ծիլքար գյուղի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում տվեց բնակարանային գողության վերաբերյալ: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Դռան կախովի փականը վնասված չէր, բայց տունը մասամբ տակնուվրա էր արված:

Ըստ տանտիրոջ` տան տարբեր տեղերից տարել էին մեկ ոսկյա մատանի, բջջային մեկ հեռախոս և 450 հազար դրամ: Ընդ որում, գումարը տարել էին ննջարանի պահարանի դարակից, որտեղ նախապես եղել էր 960 հազար դրամ, և մնացորդը տեղում էր:
Ու թեև գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, սակայն շատ հանգամանքներ իրավապահներին հուշում էին, որ կատարվածը բնակարանային գողություն չէ: Եվ շուտով ստացվեց տեղեկություն, որ հափշտակությունը կատարել է տանտիրոջ անչափահաս որդին: Բացատրական աշխատանքից հետո նա ընդունեց մեղքը և հավելեց, որ թեև գիտեր մատանու, հեռախոսի և փողի տեղը, սակայն տան իրերը տակնուվրա էր արել` գողության պատրանք ստեղծելու համար:

Տղան ներկայացրել է նույն գյուղում գտնվող իրենց հին տան տանիքում թաքցրած գողոնն ամբողջությամբ:
Հանգամաքները պարզվում են:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: