շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Համատեղ միջոցառման արդյունքում ապօրինի զենքեր ու զինամթերք հայտնաբերվեց

Համատեղ միջոցառման արդյունքում ապօրինի զենքեր ու զինամթերք հայտնաբերվեց

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ:

Նոյեմբերի 27-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Տերյան փողոցում նրանք ձերբակալեցին երեք տղամարդու և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:

Անձնական խուզարկությամբ 41-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեց «Բայկալ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Իսկ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեցին երկու ինքնաձիգ և երեք պահեստատուփ` լիցքավորված յոթ փամփուշտով:
Նշանակվել է փորձաքննություն:
Մեքենայատերը ձերբակալվել է:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: