Վահե Ղազարյանը հանցագործությունների թվի կտրուկ աճը բացատրում քրեական դատավարության օրենսգիրքի փոփոխությամբ
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանցագործությունների թվի կտրուկ աճը բացատրում է նրանով, որ Հայաստանում փոփոխվել է քրեական դատավարության օրենսգիրքը:
«Այն ժամանակ ոստիկանությունը հանդիսանում էր որպես ֆիլտր: Եթե ահազանգ էր լինում կամ քաղաքացին հաղորդում էր տալիս, մենք ֆիլտրում էինք՝ եթե կա հանցակազմ, ուղարկում էինք քննչական կոմիտե նախաքննություն իրականացնելու: Այսինքն այն ժամանակ մենք հետաքննություն էինք իրականացնում, կոմիտեն էլ նախաքննություն: Բայց հիմա քանի որ մենք որեւէ վարույթ չենք նախաձեռնում, ցանկացած դեպք ուղարկում ենք նախաքննության: Դրա համար երեւում է, որ դեպքերի աճ կա»,-ասաց նա՝ հավելելով, որ միջազգային վարկանիշներով Հայաստանը որպես անվտանգ երկիր 7-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում:
«ԵԱՀԿ վերջին հարցումներով տեսաք, որ իրավապահ համակարգում ոստիկանությունն ամենամեծ վստահությունն ունի հանրության կողմից: Դա իհարկե, լավ է»,-ասաց նա: