ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Համացանցում տարածված տեսանյութով հարուցվել է քրեական գործ․ կա ձերբակալված

Համացանցում տարածված տեսանյութով հարուցվել է քրեական գործ․ կա ձերբակալված

Համացանցում տեղեկատվություն էր տարածվել՝ «Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձի կողմից մի երիտասարդի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է այդ անձի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Մասիսի բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 

Նա ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: