երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյումրիում հայտնաբերվել է Ֆրանսիայի իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող տղամարդը

Գյումրիում հայտնաբերվել է Ֆրանսիայի իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող տղամարդը

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հունվարի 31-ին Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա Ժիրայր Ա.-ին:

Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա հունվարի 15-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

Հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել  Ինտերպոլի Հայաստանի ազգային կենտրոնական բյուրոյին:

Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

  • Կիսվել: