շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գյումրեցի տղամարդը Աբովյանում դանակի սպառնալիքով մի կնոջից փող էր հափշտակել

Գյումրեցի տղամարդը Աբովյանում դանակի սպառնալիքով մի կնոջից փող էր հափշտակել

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մարտի 1-ի ժամը 12.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում Գյումրի քաղաքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ, դանակով կյանքին և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքով, Աբովյան քաղաքի բնակիչ 49-ամյա մի կնոջից փող է հափշտակել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 9-ին վերոհիշյալ կինը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում՝ հայտնելով, որ առողջական խնդիրների պատճառով նախկինում ոստիկանություն չի դիմել:

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ գյումրեցի 51-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կոտայքի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: