ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գուգարքի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր

Գուգարքի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է: Հերթական արդյունքն օրերս գրանցել են Գուգարքի ոստիկանները: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ բաժնի քրեական հետախույզները Եղեգնուտ գյուղում ստուգել են 3 խ. մ փայտանյութով բարձված մի բեռնատար։ Վարորդը հայտնել է, որ Եղեգնուտի հարակից անտառից ապօրինի հատել է 2 կանգուն ծառ։ Նա փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել:

Ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվել է օպերատիվ ճանապարհով։ Գուգարքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված տեղեկությունները, Եղեգնուտ գյուղի տներից մեկի բակում ու ավտոտնակում հայտնաբերել են մոտ 10 խ. մ փայտանյութ. Եղեգնուտի հարակից անտառից գյուղի բնակիչներից մեկը ապօրինի հատել էր 30 կանգուն ծառ։

Հունվարի 26-ին Գուգարքի քրեական հետախույզները դարձյալ Եղեգնուտում ստուգել են մի բեռնատար, որի թափքում 5,5 խ. մ փայտանյութ է եղել: Վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ձերբակալվել է։
Երեք դեպքով էլ հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: