երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գուգարքի ոստիկանները 18 կաղնու ապօրինի հատման դեպք են բացահայտել

Գուգարքի ոստիկանները 18 կաղնու ապօրինի հատման դեպք են բացահայտել

ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժինը հոկտեմբերի 23-ին օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Լեռնաջուր գյուղի հարակից անտառից ապօրինի հատել են կաղնիներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ նույն օրը Լեռնաջուր գյուղի 38-ամյա բնակիչը գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տրամագծի 18 կաղնի:

«Լեռնաջուրցին ներկայացրել է բենզասղոցը, իսկ փայտանյութը ի պահ է հանձնվել Վանաձորի անտառապետությանը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: