կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի

ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի 25 մլն դրամ գրավի դիմաց։

Գալստյանը կալանքի տակ է գտնվում 2021թ․ հոկտեմբերի 2-ից։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։

Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Այս գործով, հիշեցնենք, անցնում են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։

Նույն գործով անցնող ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը 5 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել։

  • Կիսվել: