երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գրիգոր Մինասյանին են ներկայացվել Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները

Գրիգոր Մինասյանին են ներկայացվել Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) հյուրընկալել էր Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին, AMCA-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Օրենսդրության զարգացման կենտրոնի» տնօրեն Տիգրան Դադունցին և վերջինիս տեղակալ Դավիթ Ղարիբյանին:
Հանդիպման ընթացքում AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրել է Կենտրոնի կառուցվածքը, գործունեությունը, ընթացիկ աշխատանքներն ու մատուցվող ծառայությունները:

Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է AMCA-ի կարևորությունն ու նշել, որ Կենտրոնի հետագա զարգացումը և գործունեության ընդլայնումը խիստ կարևոր է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման համար: Ընդգծվել է գործարար և իրավաբանական համայնքի շրջանում արբիտրաժի և հաշտարարության նկատմամբ իրազեկվածությունը բարձրացնելուն ուղղված քայլերը, ինչի արդյունքում AMCA-ն կդառնա վստահելի հարթակ՝ ապահովելով գործերի արագ և արդյունավետ քննություն:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արբիտրաժի և հաշտարարության ոլորտում առկա օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը, դատարանների հետ համագործակցության և վեճերի լուծման այլընտրանքային եղանակների հետագա զարգացմանը:

  • Կիսվել: