շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
«Գործը վախճանվեց դատարան չմտած»․ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը արդարացվել է

«Գործը վախճանվեց դատարան չմտած»․ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը արդարացվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի արդարացվելու մասին որոշումը նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը դեռ չի ստացել։

«Մենք դեռ պաշտոնական որոշումը չենք տեսել, բայց տեղեկացանք, որ պարոն Գրիգորյանը արդարացվել է, այսինքն՝ գործը նույնիսկ դատաքննության փուլ չի մտել», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Նրա խոսքով, դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշումը ճանաչեց ապօրինի ու քրեական հետապնդումը դադարեցրեց։
«Քրեական գործը վախճանվեց դատաքննության փուլ չմտած։ Ստեղծվել է հիանալի իրավիճակ է ստեղծվել», -ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս պահին մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ որոշումը իրենք դեռ չեն ստացել։
Դատավոր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիք») 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Վարդանյանին` 38(հանցակցություն)-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Հիշեցնենք, Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել դեռ անցած տարվա հուլիսի 30-ին, լիազորությունները կասեցված դատավորը մեղադրանքը չէր ընդունել, իսկ նրա պաշտպանությունն իրականացնող փաստաբանն այն պայմանավորել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, որին Գրիգորյանը 2019-ի մայիսի 18-ին կալանքից ազատ էր արձակել:


Chat conversation end
Type a message...

  • Կիսվել: