ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գործերի քննության տեսանկյունից ավելի կարևորում եմ որակը և ոչ քանակը. ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն՝ գործերի քննության մասին

Գործերի քննության տեսանկյունից ավելի կարևորում եմ որակը և ոչ քանակը. ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն՝ գործերի քննության մասին

Ազգային ժողովում գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը նշեց, որ գործերի քննության տեսանկյունից ավելի կարևորում է որակը և ոչ քանակը:

«Ինձ համար կարևոր է լինելու որակական կողմը: Քանակական ցուցանիշների տեսանկյունից ես մի փոքր թերահավատ եմ, ավելի հետևողական եմ որակի ու բովանդակության նկատմամբ»:

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Վարդապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք դահլիճում որևէ մեկի հետ ընկեր լինելը կարո՞ղ է խոչընդոտել նրա մասնագիտական պարտականությունը, եթե ընտրվի գլխավոր դատախազ:

«Իմ ընկերները, այդ թվում՝ դուք, գիտեք, թե ինչ մասնագիտական առճակատումներ ենք ունեցել: Մենք երեկոյան կարող ենք միասին սրճել, հաջորդ օրը գաք աշխատասենյակ ու չեք կարողանա վկայակոչել մեր երեկվա սուրճը, որովհետև արդեն այնտեղ չեմ գալիս որպես Աննա, ում հետ դուք ընկերություն եք անում: Ես այնտեղ գալիս եմ որպես մարդ, որն իրականացնում է գործառույթ»,- ասաց Վարդապետյանը:

  • Կիսվել: