երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով հարուցվել է քրեական գործ

Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով հարուցվել է քրեական գործ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ հնարավոր ծեծկռտուքի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են գլխավոր դատախազություն։ Այս մասին InfoPort.am -ին հայտնեցին ՀՀ Ոստկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն օգոստոսի 27-ին Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի է ենթարկել Գորիսի քաղաքացի Արթուր Գ.-ին։ Քաղաքապետը իհարկե շտապել էր հերքել իր մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը։ Սակայն, երեկ լրատվամիջոցներում հրապարակվեց միջադեպի տեսանյութը։

 

Գլխավոր դատախազությունից էլ InfoPort.am -ին հայտնեցին, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔՕ-ի 113-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։ Նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ։

Հիշեցնենք նաեւ, որ ըստ հրապարակումների՝ Գորիսի ոստիկանները պարզել էին, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:0-ի սահմաններում՝ Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարևանությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, որը վերածվել է ծեծկռտուքի:

  • Կիսվել: