երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գողացել էր տնակ ու 10 տոննա տարողությամբ դիզելային վառելիքի բաք

Գողացել էր տնակ ու 10 տոննա տարողությամբ դիզելային վառելիքի բաք

Հունվարի 9-ին, ժամը 23.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի չգործող գործարանի տարածքից գողացել են տնակ ու 10 տոննա տարողությամբ դիզելային վառելիքի բաք:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի 27-ամյա բնակիչը Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին:

Գողոնը հայտնաբերվել է:

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ նշված վայրից նախկինում գողացել է մետաղի ջարդոն:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: