երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գողացել էին Ողջաբերդ համայնքին պատկանող ջրատար խողովակները՝ պատճառելով 8 միլիոն դրամի վնաս

Գողացել էին Ողջաբերդ համայնքին պատկանող ջրատար խողովակները՝ պատճառելով 8 միլիոն դրամի վնաս

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ հինգ երիտասարդ Ողջաբերդ համայնքի սարատեղիում գտնվող և համայնքին պատկանող ջրատար խողովակները գողացել և տեղափոխել են բեռնատարով՝ համայնքին պատճառելով ութ միլիոն դրամի նյութական վնաս:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել վերոհիշյալ երիտասարդներին: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Փաստի առթիվ ընդունվել է հաղորդում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի շրջանակում երիտասարդները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: