երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Գնացեք ձեր երազանքների հետևից. Դանիել Դանիելյանը վերջին դասի կապակցությամբ այցելել է դպրոցներ

Գնացեք ձեր երազանքների հետևից. Դանիել Դանիելյանը վերջին դասի կապակցությամբ այցելել է դպրոցներ

Այսօր հանակրթական ուսհաստատությունների ավարտական դասարանները նշում են վերջին դասը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցներ:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, նախարարի տեղակալը ներկա է եղել շրջանավարտների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին: Դպրոցականները ներկաներին ողջունել են երաժշտական կատարումներով և ասմունքով:

«Վերջին դասի միջոցառումները պարուրված են հակասական տրամադրություններով՝ ուրախության և թախծի ելևէջներով: Շրջանավարտների համար սկսվում է կյանքի նոր փուլ, որտեղ պետք է մուտք գործել ուրախ և վստահ քայլերով: Այժմ դուք կանգնած եք մասնագիտության ընտրության առջև. վստահորեն կատարեք ձեր ընտրությունը, համարձակորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից և վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է բոլոր նախաձեռնություններում»,- շնորհավորանքի խոսքում ասել է Դանիել Դանիելյանը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին և ծնողներին՝ շրջանավարտների կրթության և դաստիարակության պատասխանատու գործում ներդրած ջանքերի համար:

  • Կիսվել: