ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Գնա՛, էլի, Նիկո՛լ ջան, գնա՛, պրծնենք քեզնից, շա՛ռ. Վարդան Ղուկասյան

Գնա՛, էլի, Նիկո՛լ ջան, գնա՛, պրծնենք քեզնից, շա՛ռ. Վարդան Ղուկասյան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի ավարտին լրագրողը Ղուկասյանին հարցրեց, թե ի՞նչ ասելիք ունի նա հանրությանը:

Ղուկասյանը պատասխանեց. «Հիմա Պիղատոսները շատ են, որոնք Աստծո դատաստանին կարժանան, գիտեն՝ այդպես է՝ արեցին ու գնացին»:  

Նա նաև նշեց, որ ինքն առաջիկա ընտրություններում միանշանակ  ընդդիմությանն է պաշտպանելու: «Չարը խափանվի, բարին կատարվի, մեկ էլ էս տղուն խելք ու շնորքհ տա Աստված, որ ինքն իրան թողնի, էրթա։ Գնա՛, էլի, գնա՛, գնա՛, Նիկոլ ջան, գնա՛, պրծնենք քեզնից, շառ»,- ասաց Ղուկասյանը։ 

Նշենք, որ այսօրվա նիստում պաշտպանները միջնորդեցին Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխել՝ կիրառելով գրավ և վարչական հսկողություն, ծայրահեղ դեպքում տնային կալանք՝ որպես հիմք նշելով նաև  Ղուկասյանի առողջական վիճակը։  Սակայն հանրային մեղադրողը դեմ արտահայտվեց։ 

  • Կիսվել: