կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գլխավոր դատախազությունը պահանջում է «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊԸ բաժնետիրոջից և վերջինիս որդուց բռնագանձել 1,1 մլրդ դրամ, տրանսպորտային միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊԸ բաժնետիրոջից և վերջինիս որդուց բռնագանձել 1,1 մլրդ դրամ, տրանսպորտային միջոցներ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումը:
 
Մասնավորապես՝
  1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռոբերտ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 631 մլն 572 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 561 մլն 530 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
  1. Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմումով պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդի Տիգրան Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 111 մլն 973 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 45 մլն 652 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

  • Կիսվել: